Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Կյանքը կրճատող «մահվան գեներ» են հայտնաբերվել. news.am

Կյանքը կրճատող «մահվան գեներ» են հայտնաբերվել. news.am

Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ  APOE եւ CHRNA գեներում մուտացիաները զրկում են միջինը մեկ տարվա կյանքից: Մոտավորապես 200 հազար բրիտանացի այնպիսի գենի կրող է համարվում, որը, պոտենցիալ առումով, ի վիճակի է մինչեւ չորս տարով կրճատել կյանքի տեւողությունը, գրում է The Telegraph-ը:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 150 հազար մարդու ԴՆԹ-ն եւ պարզել, որ APOE կամ CHRNA գենում մուտացիա ունեցող մարդիկ մեռնում են մոտավորապես 12 ամիս շուտ: Երկու մուտացիայի կրողների կյանքն, իր  հերթին  (դա մոտավորապես ամեն հազար մարդուց երեքն է), կարող է կրճատվել մինչեւ չորս տարով:

Գիտնականները տվյալ գեները կապում են շնչառական համակարգի հիվանդությունների եւ Ալցհայմերի հիվանդության հետ: Սակայն նրանք խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել եւ հիշեցնում են, որ կենսակերպն առողջության վրա ոչ պակաս է ազդում, իսկ երբեմն, նույնիսկ, ավելի շատ, քան գեները:

«Չնայած կյանքի տեւողության վրա գենետիկական այս տարբերակների ազդեցությունը զարմանալիորեն մեծ է, կարեւոր է հիշել, որ դա պատմության ընդամենը մի մասն է: Կենսակերպն ավելի ուժեղ է ազդում այն բանի վրա, թե որքան երկար ենք ապրում, եւ մենք կարող ենք վերահսկել այս գործոնը», - նշում է հետազոտող բժիշկ Փիթեր Ջոշին:

Հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրել, որ ապագայում մարդիկ տվյալ գենային մուտացիայի առկայության հայտնաբերման սքրինինգ կանցնեն եւ խորհուրդներ կստանան այն մասին, թե կենսակերպում ինչ փոփոխություններ է պետք մտցնել: Օրինակ,  CHRNA գենում մուտացիա ունեցողների համար ճիշտ կլինի չծխել, որովհետեւ նրանց մոտ մեծանում է թոքերի քաղցկեղի ռիսկը:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ գենետիկական տարբերակները տարբեր կերպ են ազդում տղամարդկանց եւ կանանց կյանքի տեւողության վրա: Այսպես, Ալցհայմերի հիվանդության հետ կապված մուտացիան կանանց վրա մեծ ազդեցություն է թողնում, մինչդեռ թոքերի հիվանդությունների հետ կապված տարբերակն ավելի ուժեղ ազդել է տղամարդկանց վրա: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xn----8sbejf1b9b0a3g.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ